Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. Դուք տեղյակ եք, որ հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Սա իհարկե, չափազանց կարևոր ցուցանիշ է: Կարևոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որ 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020-ի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է՝ վերադառնալ 2019-ի տեմպին արդեն 4 տարվա կտրվածքով՝ 2018-2022-ի արդյունքներով: