Միրիջանյանները Մարգարյանին ու Բեգլարյանին դեռ պետք են գալու
Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է վիճարկել ընտրական հանցագործության համար մեղադրվող Զավեն Միրիջանյանի դատավարության ընթացքում դատախազության դրսևորած անգործությունը: ՀԱԿ -ներկայացուցիչների կարծիքով՝ դատախազությունը թույլ է տվել, որ գործը դատարանում չքննվի իր ամբողջ ծավալով: Անընդունելի է նաև այն, որ արագացված կարգով է դատավարությունն ընթացել:
Հիշեցնենք, որ դատարանը երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց Կենտրոնի թաղապետարանի աշխատակցին՝ տեղամասային ընտրական հանձնաժողովում ՀԱԿ-ի ներկայացուցչին կաշառելու համար: Ընդ որում ՝ մեղադրյալի պահանջով դատավարությունն ընթացել է արագացված կարգով: Զավեն Միրիջանյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավոր շրջապատից է: Նախագահական ընտրությունների ժամանակ նա ևս աչքի է ընկել ըտրակեղծարարությամբ: Բացի այդ Միրիջանյանը նաև Տարոն Մարգարյանի մտերիմներից է: Չնայած նրան, որ Տարոն Մարգարյան – Գագիկ Բեգալարյան հարաբերությունները ջերմ չեն, բայց սահամանադրական փոփոխությունների համար երկուսի նպատակը մեկն է եղել ՝ իշխանությանը գոհացնել «այո»-ների թվով:
Թեև այժմ ընտրական օրենսգրքի փոփոխության հարց է քննարկվում և շատերը պնդում են, որ նոր ընտրական օրենսգիրքը թույլ կտա հնարավորինս բացառել ընտարկեղծիքների մեխանիզմը, սակայն Միրջանյանի պայմանական ազատ արձակմամբ կեղծիքների բացառման հարցը հայտնվում է լուսանցքից դուրս: Միրիջանյանները դեռ պետք են գալու 2017թ -ին: