Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Axios․ Հայաստանը հայտնել է ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորության մասին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». իհարկե՝ ոչ. Ռուբեն Մելիքյան Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Միջազգային քրեական դատարանը ճգնաժամի մեջ է. ԱՄՆ սպառնալիքները և ներքին խնդիրները Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա ԱՄՆ բանակում հաստատել են իրենց զինծառայողների մահը Հորդանանում Ուկրաինան հայտնել է զոհերի մասին Օդեսայի մարզում՝ ռուսական հարվածների հետևանքով Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Հրապարակվել է երկրների համաշխարհային վարկանիշն ըստ ինտերնետի արագության. ո՞ր տեղում է Հայաստանը Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ Պատարագ Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀաքերները կոտրել են Քենիայի նախագահի կայքը և գումար պահանջել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներինԶԼՄ-ներ․ Wildberries-ի պահեստին հասցված հարվածների վնասը կարող է գերազանցել 100 մլրդ ռուբլին Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Արսենալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 100 միլիոն եվրո Ադրբեջանում զինծառայող է զոհվել զորավարժությունների ժամանակ Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորմանը. Լավրով Ի՞նչ եմ ես հասկանում ֆուտբոլից․ Դոնալդ Թրամփը՝ Անգլիայի հավաքականի պարտության մասին Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Տավուշում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ՝ 10-12-րդ դասարաններում ամբողջությամբ նոր չափորոշիչներով սովորող դիմորդների համարԲագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր ՎրթանեսԳեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը
Երևանի օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըՌեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է նախարարության ոսկե մեդալով (տեսանյութ)Մոսկվայի քաղաքացիները կարող են առցանց մասնակցել պետդումայի ընտրություններին՝ անկախ գտնվելու վայրից«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացումՏամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակիցԻմացեք, որ խմում եք արտեզյան ջուր, որը կա, բայց թեկուզ այլ կարիքների համար չեն տալիս նորմալ գրաֆիկով․ Հովհաննիսյան (տեսանյութ)Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն ԱզիզյանԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինԴաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում... լա՛վ, բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում. իրավապաշտպանԹրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով՝ անտառային հրդեհների ծխի պատճառով
Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայերի բողոքների վերաբերյալ
Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև պատերազմի. Արտակ ԶաքարյանՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին. Bloomberg
Մամուլ

Երևանն իրեն պատից պատ խփում Մոսկվայի ու Բրյուսելի արանքում. Մոսկվան էլ այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ՝ խաղացեք, տեսնենք, թե ով ինչ կշահի. ռուս փորձագետ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, Սոչիի ինտրիգն ավարտված է մի բավականին չեզոք հայտարարությամբ, որը ցույց է տալիս, թե դեռ ինչքան երկար ճանապարհ ունենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ Ադրբեջանի հետ հստակության հասնելու համար։ Եզրափակիչ հայտարարության մեջ չկա «Արցախ» բառը, ինչը վատ է, բայց չկա նաեւ «միջանցք» բառը, ինչը լավ է։ Հայաստանի քաղաքական դաշտը Սոչիի հայտարարությունը որակեց որպես փաստաթուղթ, որը ցանկալի արդյունք չտվեց։ Իսկ ինչպե՞ս են գնահատում այն ռուս քաղաքագետները։ Մենք զրուցել ենք ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, որը պաշտոնական Մոսկվայի խոսնակներից է համարվում։ 

- Ինչպե՞ս եք գնահատում՝ այդ հայտարարությամբ Հայաստանն ո՞ւր հասավ, եւ ինչ տվեց այն Ադրբեջանին։ 

- Սպասելիքները, այս եռակողմ հանդիպման հետ կապված, բազմազան էին, ընդհուպ՝ սենսացիոն։ Շատերը կարծում էին, որ Մոսկվան հանդես կգա ինչ-որ նոր առաջարկներով, իսկ Փաշինյանը նախօրեին մեկ ժամ զրուցել էր Պուտինի հետ եւ խնդրել, որ հայտարարության մեջ հիշատակվի Ղարաբաղը։ Հայտարարությունը, սակայն, կազմված է ընդհանուր ֆրազներից, նշված են հայտնի թեզեր, բայց Ղարաբաղը չկա։ 

- Ղարաբաղ չկա, բայց այն նշված է որպես ռուս խաղաղապահների դիսլոկացիայի տարածք։ 

- Այո, Պուտինն ասուլիսում ասաց, որ շատ հարցեր շոշափվել են, բայց որոշ դիրքորոշումներ չեն արտացոլվել հայտարարության մեջ։ Ասաց նաեւ, որ կշարունակվեն բանակցային գործընթացը, լուծումների որոնումը, նաեւ՝ որ սկզբունքորեն դեմ չէ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, միայն թե դրանք բերեն խաղաղության, թեկուզ՝ առանց ՌԴ մասնակցության։ Թեեւ մենք հասկանում ենք նպատակները, որոնք դնում  է Արեւմուտքը՝ ակտիվացնելով ջանքերը Ղարաբաղի ուղղությամբ։ Այստեղից եզրակացություն՝ Մոսկվան դադարում է իրեն համարել գլխավոր բանակցային հարթակ եւ ընդունում է նաեւ արեւմտյան պլատֆորմը։ Հետեւապես, այդ հայտարարությունն արտահայտում է նաեւ Ադրբեջանի հետաքրքրությունները, որոնք հիմնվում են 5 հայտնի սկզբունքների եւ այն համաձայնությունների վրա, որոնք ստորագրվել են եռակողմ ֆորմատում՝ սկսած 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ոչ մի այլ դետալ չկա։ 

- Խաղաղության  պայմանագրի մասով նորություն  չկա, փաստորեն։  

- Խաղաղության պայմանագրի նախապատրաստումը գործնականում ընթանում է։ Ըստ որոշ տվյալների՝ կա ինչ-որ կմախք, որը, իբր, Ադրբեջանն է նախապատրաստել, որի վրա աշխատում է Հայաստանը, բայց դրա մասին ոչ մի բառ չկա հայտարարության մեջ։ Չեն հիշատակվում նաեւ ամերիկյան, բրյուսելյան պլատֆորմները։ Որքան ես գիտեմ, Բրյուսելում Ալիեւը եւ Փաշինյանը կրկին հանդիպելու են դեկտեմբերին, եւ շատ հնարավոր է, որ ստորագրեն ինչ-որ համաձայնագիր, խաղաղության պայմանագիր։ Ինտրիգն այն է, թե ինչ պայմաններով դա կլինի։ Որովհետեւ խաղաղության պայմանագրի տրամաբանությունը ենթադրում է, որ դուք ընդունում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ եթե Հայաստանը դա ստորագրում է, հետեւապես, նաեւ ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Դա տրամաբանական է։ Երրորդ պահն էլ այն է, որ հայկական դիվանագիտությունը ԵԽ-ի օգնությամբ փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, որպեսզի որոշի ԼՂ-ում մնացած հայկական անկլավի ճակատագիրը։ Բայց այստեղ կա երկակի քայլ՝ նկատի առնելով այն, որ պատերազմի ժամանակ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ 

- Հայտարարությունից հետեւում է, որ ՌԴ խաղաղապահները պահանջված են, նրանց մանդատը երկարացվելո՞ւ է։ 

- Մեր խաղաղապահներն իրականում չունեն միջազգային մանդատ, ինչպես, օրինակ, Աբխազիայում, որտեղ այդ մանդատը խաղաղապահներն ունեին։ Իրավական առումով սա ընդամենը նշանակում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի զինուժի որոշակի կոնտինգենտի ներկայություն։ Իսկ այդ դեպքում մենք, ցավոք, պարտավոր ենք որոշել ՌԴ խաղաղապահների ճակատագիրը՝ նրանց այնտեղ տեղակայման ժամկետները բացառապես Բաքվի հետ երկխոսության արդյունքում, առանց Երեւանի։ 

- Բայց Փաշինյանն ասել է, որ ՌԴ խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացվելու է առնվազն 20 տարով։  

- Նիկոլ Փաշինյանը մի բան է ասում, բայց դուք ուզում եք, որ ես վերլուծեմ այն, ինչ կա իրականում,  չէ՞։ Իսկ իրականության մեջ իրավական առումով այդպիսի տարբերակ է բացվում։ Մյուս պահը՝ կարող է մանդատը երկարացվել, իսկ կարող է չերկարացվել։ Բացառիկ դեպքում հնարավոր է, որ Ալիեւը գնա Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ շնորհելու, Սան Մարինոյի ստատուս տալու, բայց ինչ էլ լինի, դա լինելու է միմիայն  Ադրբեջանի կազմում։ Արդյունքում հակասությունները ֆորմալ առումով չեն վերացել։ Դիվանագիտական ջանքերը շարունակվում են, եւ հիմա բոլորը սպասում են, թե ինչ օգուտ է տալու արեւմտյան խաղը։ Մեզ համար անսպասելի էր այն, որ Պուտինը գրավեց նեյտրալ դիրք, որը հայտարարության մեջ մաքսիմումի է հասցված։ 

- Ինչո՞ւ, ինչի՞ հետ է դա կապված։

- Ամենայն  հավանականությամբ, Մոսկվայում չեն հավատում, որ Արեւմուտքը հիմա ընդունակ է մեծ խաղի, որովհետեւ Եվրոպայում խելագար իրադարձություններ են տեղի ունենում, այնտեղ ճգնաժամ է, չենք հավատում, որ այդ իրավիճակում նրանք ի վիճակի են եւ հետաքրքրված են Անդրկովկասում խոշոր խաղ խաղալու։ Ուզում եք գնալ Արեւմուտք՝ գնացեք, խնդրեմ, մենք չենք առարկում, եթե դուք կկարողանաք համաձայնության գալ։  

- Միջանցքի մասին խոսք եղե՞լ է Սոչիում, հայտարարության մեջ չկա ոչինչ։ 

- Ադրբեջանն է նախաձեռնում այդ հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ։ Հայաստանն իր տարբերակն է առաջարկում, եւ սա զուտ բանավեճի հարց է։ Բայց գոյություն ունի դելիմիտացիայի պրոբլեմ, որը հնարավոր չէ իրականացնել առանց ռուսական քարտեզների։ Բրյուսելի օրակարգն ունի նույն հարցերը, ինչ մոսկովյանը։ Նրանք կարող են ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց դելիմիտացիան ի՞նչ հիմքերով են իրականացնելու, Փաշինյանի ու Ալիեւի միջեւ անձնական պայմանավորվածությունների՞, թե՞ ինչ-որ այլ քարտեզների օգտագործմամբ։ Կարող են լինել 2018-2020 թվականների քարտեզները, որոնք Հայաստանը ներկայացրել էր Վերսալի կոնֆերանսի ժամանակ, 2019 թվականին։ Իսկ եթե Ռուսաստանի քարտեզներով է լինելու դելիմիտացիան, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ներկա է։ Ռուսաստանը՝ որպես ռեալ ուժ ու գործոն, գոյություն ունի, սակայն գրավել է նեյտրալության, հավասար հեռավորության դիրք ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ադրբեջանից։ 

- Մենք չե՞նք Ձեր ռազմավարական գործընկերը։  

- Պատճառները տարբեր են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Երեւանն իրեն պատից պատ խփում Մոսկվայի ու Բրյուսելի արանքում, ու Ալիեւը չի խանգարում այդ խաղին։ Նրա համար  միեւնույն է, թե որտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը՝ Մոսկվայո՞ւմ, Բրյուսելո՞ւմ, թե՞ Թեհրանում,  որովհետեւ խոսքն իր պայմանների մասին է։ Մոսկվան էլ այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ՝ խաղացեք։ Տեսնենք, թե ով ինչ կշահի։

- Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանն իրեն վերադարձրեց տարածաշրջանում մոդերատորի դերը։ 

- Ոչ, Ռուսաստանը հրաժարվեց գլխավոր մոդերատորի դերից եւ դարձավ մոդերատորներից մեկը։