Իրանը կարող է հրթիռներ ուղարկել Ռուսաստան. Ջոն Քիրբի
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները իրական են համարում Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին, սակայն չի հստակեցրել, թե որ փուլում են Մոսկվայի և Թեհրանի միջև բանակցությունները։
Այսպիսով, ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները մեկնաբանել են CNN հեռուստաալիքի տեղեկատվությունը, որ Իրանը պատրաստվում է մոտ 1000 զինատեսակ ուղարկել Ռուսաստան, այդ թվում՝ ցամաքային դասի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ և նոր անօդաչու սարքեր։
«Մենք անհանգստացած ենք, որ Իրանը կարող է դիտարկել նաև երկիր-երկիր հրթիռներ Ռուսաստան մատակարարելու հնարավորությունը», - ասել է Քիրբին;