Կրեմլը Թուրքիայի առաջ պայման է դրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի վերադարձը հացահատիկի գործարքին հնարավոր է միայն Սևաստոպոլի վրա հարձակումը հետաքննելուց և Ուկրաինայից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անցկացնել՝ կապված ՌԴ Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքների և նավերի վրա հարձակումների հանգամանքների հետ։ Կիևը պետք է ստամբուլյան պայմանավորվածությունների խստիվ պահպանման իրական երաշխիքներ տա, ներառյալ հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելուց հրաժարվելը։
«Միայն դրանից հետո հնարավոր կլինի քննարկել սևծովյան նախաձեռնության շրջանակներում աշխատանքը վերսկսելու հարցը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։