Սերբիային կոչ են արել ընտրություն կատարել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև
Գերմանիայի դաշնային կառավարությունը դիմել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ պահանջելով որոշել ԵՄ-ին անդամակցելու ուղղությունը և Ռուսաստանի հետ գործընկերությունը։ Այս մասին հայտնում է Welt թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Գերմանիան զարմացած ու հիասթափված է, որ Սերբիան համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ։ Գերմանիայում ակնկալում են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառում։
Եթե Վուչիչը երկիրը տանի ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, Գերմանիան կաջակցի նրան, իսկ Ռուսաստանի հետ շարունակական գործընկերությունը կհանգեցնի հակառակ հետևանքների, ասել են գերմանական կառավարական շրջանակներում։