Մետրոպոլիտենի համար օդափոխման 14 սարք է գնվել (տեսանյութ)
Կառավարությունը Երևանի մետրոպոլիտենին մոտ 650 միլիոն դրամ է հատկացրել ենթակառուցվածքների նորոգման, արդիականացման համար: Գումարով արդեն գնվել է նոր, հզոր օդափոխման 14 սարք, որոնք փուլ-փուլ կսկսեն փոխարինել ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հներին: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:
Ավելի վաղ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում որոշվել էր միջոցներ հատկացնել Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար: