Իրանը բալիստիկ հրթիռներ կուղարկի Ռուսաստան
Իրանը պատրաստվում է մոտ 1000 զենք ուղարկել Ռուսաստան, այդ թվում՝ «երկիր-երկիր» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրանի հրթիռների առաքումները կարող են Կրեմլին զգալի առավելություն տալ մարտի դաշտում:
Զենքը կմատակարարվի մինչև 2022 թվականի վերջը: