Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Բացի Հարավային Կովկասից, բարձրաստիճան դիվանագետները քննարկել են «3+3» հարթակի շրջանակներում հանդիպման նախապատրաստական աշխատանքները և հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։