Ասում են` ինչի՞ համար կամ ո՞ւմ ենք ինչ ցույց տալու. Աստծուն ենք ցույց տալու. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոյեմբերի 5-ին, ժամը 15-ին Երևանում լինելու է պայծառ արև և 16 աստիճան ջերմություն։
Անձրև և ձյուն չի սպասվում, Ֆրանսիայի հրապարակում հավաքվածների վրա չեն կրակելու, գնդակոծելու, հրթիռակոծելու։ Միաժամանակ ԱԹՍ-ներով չեն հարվածելու, ֆոսֆորային զինամթերք չեն կիրառելու։
Հիմա հարց` ի՞նչն է ստիպելու հայ մարդուն այդ օրը չգնալ Ֆրանսիայի հրապարակ և այո ասելու մեր հայրենիքի արժանապատիվ ապագային, ի՞նչն է ստիպելու խոշոր հարկատու ընկերությունների ղեկավարներին իրենց աշխատողներին կոչ չանել անպայման լինել Ֆրանսիայի հրապարակում։ Ի՞նչն է ստիպելու Ամենային հայոց կաթողիկոսին ժողովրդին կոչ չանի լինել Ֆրանսիայի հրապարակում։
Ասում են ի՞նչի համար կամ ում ենք ինչ ցույց տալու։ Աստծուն ենք ցույց տալու պետություն, հայրենիք և արժանապատիվ ապագա ունենալու մեր կամքը։
Ընդամենը։ Նոյեմբերի 5-ից հետո չեմ ուզում, որ լինի մարդ, որը ֆիզիկապես կարող էր ներկա լինել հանրահավաքին, բայց ծուլանալու կամ այլ անհարգելի պատճառով չի ներկայացել»։