Սերբիան բանակը բերել է մարտական բարձր պատրաստվածության
Սերբիայի զինված ուժերը Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով բերվել են բարձր պատրաստվածության։ Այդ հրամանը տվել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է Սերբիայի պաշտպանության նախարարությունը։
«Հանրապետության նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, հրաման է տվել սերբական բանակին բարձրացնել մարտական պատրաստվածության մակարդակը, որպեսզի պատրաստ լինի պատասխանել ցանկացած առաջադրանքի»,- ասել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը:
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Կոսովոյում իրավիճակը լարված է հանրապետությունում սերբական համարանիշների արգելքի ուժի մեջ մտնելու պատճառով։ Նրա խոսքով՝ սերբական բանակը պատրաստ է կատարել ցանկացած խնդիր։