Բայց ոնց կարող ա չզգան, 50 հազար մարդ աշխատանք է ստացել ու կարող է չզգա՞ն․ Քերոբյան (տեսանյութ)
49.000-ի կարգի աշխատատեղի աճ ունենք․ նման բարձր ցուցանիշ երբեք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նկատեց, որ բացվել են նոր ընկերություններ, ինչի հաշվին էլ հաստիքներ են ավելացել։
«1-2 ոլորտ կա, որտեղ անկում կա, բայց դա այդքան էլ կարևոր չէ: Անկում կա մանրածախ առևտրում: 642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, այս տարի 691 հազար է»,- ասաց Քերոբյանը:
Դիտարկմանը, թե ավելացած աշխատատեղերը զգալի չեն, Վահան Քերոբյանը չհամաձայնեց․ «Ո՞նց կարող է մարդիկ դա չզգան: 50 հազար մարդ, որ մեկ տարի առաջ աշխատանք չուներ, հիմա ունի»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում