Ուեյն Ռունին ռեկորդ է սահմանել
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ռեկորդ է սահմանել` դառնալով հաղթական գոլի հեղինակ, հաղթական գոլի հեղինակ «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում, գրում է Opta-ն:
30-ամյա անգլիացին դարձել է Պրեմյեր լիգայում մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Դա Անգլիայի հավաքականի ավագի 176-րդ գոլն էր Պրեմյեր լիգայի ընթացքում:
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրիին, որը 175 գոլ էր խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Ցուցանիշը գրանցելու համար Անրիից պահանջվել է 258 խաղ, իսկ Ռունիից՝ 358: