«Այդ սցենարն անհնար է». Վահան Քերոբյանը բացառում է, որ Ռուսաստանը հրաժարվի ցորեն արտահանելուց Հայաստան (տեսանյութ)
Այս պահին աշխարհում որևիցե երկիր չկա, որ հացահատիկի խնդիր չունի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա վստահեցնում է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանում ալյուրի դեֆիցիտ չլինի։
«Ցորենի միջանցքը փակվեց, խնդիրներ ավելացան, աղքատ երկրներում խնդիրը շատ սուր է դրված, բայց մենք անում ենք ամեն ինչ, որ այդ խնդիրը չառաջանա: Պարենային ռազմավարությունը հիմա շրջանառվում է, որը պետք է հաստատվի: Դրանում գործողությունների ծրագիր է, որ պետք է իրականացնել, որպեսզի Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը հնարավորինս բարձրանա»,- ասաց նա։
Հարցին՝ եթե Ռուսաստանը որոշի, որ չի արտահանում ցորեն, ի՞նչ է լինելու՝ Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց. «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, չէի ուզենա նման սցենար դիտարկել, շատ լավ հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ, այդ սցենարն անհնար է»: