Պատերազմն ավարտված է, միջնորդը Ռուսաստանն է, հասկանալի է՝ ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին, քանի որ այդտեղ ինչ-որ խաղ է ընթանում. Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա բավական է։
Այս մասին նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Պատերազմն ավարտված է։ Հասկանալի է, թե ինչով ավարտվեց: Կողմերը որոշել են, որ միջնորդի կարիք ունեն։ Դա նորմալ է։ Բնականաբար, միջնորդը Ռուսաստանն է։ Ռուս խաղաղապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Հասկանալի է նաև, թե ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին, քանի որ այդտեղ ինչ-որ խաղ է ընթանում։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա»,- ընդգծել է Լուկաշենկոն։