Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտ նոր մանրամասներ է հայտնում ռուս-ուկրաինական պատերազմից
ՌԴ ՊՆ-ն խաբում է համաքաղաքացիներին՝ հայտարարելով, որ երեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին մեկնարկող աշնանային զորակոչի ժամկետային զինծառայողները պատերազմ չեն ուղարկվի։
Այսպես են ասում Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետները իրենց ամփոփում-վերլուծության մեջ։
«Զորակոչիկները գրեթե անկասկած կուղարկվեն Ուկրաինա 2023 թվականի մարտին կամ ապրիլին, երբ նրանք վերապատրաստվեն, և կարող են ուղարկվել ավելի վաղ, եթե անհրաժեշտ լինի՝ արձագանքելու մարտի դաշտում տեղի ունեցած փոփոխություններին», - ասում է ISW-ն:
Ինստիտուտի վերլուծաբանները ենթադրում են, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը խաբում է համաքաղաքացիներին, մասնավորապես, զանգվածային զորակոչից խուսափելու նպատակով։