Հյուսիսային Կորեան զգուշացրել է ԱՄՆ-ին
Կորեական թերակղզում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից անցկացվող զորավարժությունները վկայում են տարածաշրջանում առճակատման լուրջ փուլի մասին, ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այս տարի գրեթե ամեն օր ԱՄՆ-ի և նրա արբանյակների կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների պատճառով Կորեական թերակղզին վերածվել է թեժ կետի, որտեղ ռազմական լարվածությունն ամենաբարձրն է աշխարհում»,- մեջբերում է գործակալությունը։