Հնչեղ գործերով զբաղվող դատախազն ազատվել է պաշտոնից
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
Նշենք, որ Սասուն Խաչատրյանը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, մասնավորապես մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած հայտնի բանդայի գործով: