Մինչ այժմ չի հաջողվել լուծել հայ գերիների ազատ արձակման հարցը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ գերիների հարցին՝ նշելով, որ նրանց ազատ արձակման հարցը դեռ լուծված չէ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Ցանկանում եմ նշել Ադրբեջանում պահվող բոլոր Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձության հարցի կարևորությունը»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ այդ հարցը տասնյակ անգամներ քննարկվել է ՌԴ ղեկավարի հետ, «և հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ հարցը մինչ այժմ չի լուծվել»։