Եվրագոտում գնաճը նոր ռեկորդ է սահմանել
Եվրագոտում գնաճը 2021 թվականի համեմատ աճել է մինչև ռեկորդային՝ 10,7 տոկոս, գրում է Bloomberg-ը։
Եվրագոտու 19 երկրում տարեկան գնաճը, ըստ նախնական գնահատականների, հոկտեմբերին հասել է ռեկորդային 10,7 տոկոսի՝ սեպտեմբերի 9,9 տոկոսից։
Սննդամթերքի, ոգելից խմիչքների և ծխախոտի ապրանքների ինքնարժեքն աճել է 13,1%-ով՝ սեպտեմբերի 11,8%-ի փոխարեն։