Պաշտոնյաները պարգևավճարի փոխարեն կստանան բարձր աշխատավարձ․ ֆինանսների նախարար (տեսանյութ)
2023 թվականի պետական բյուջեով պաշտոնյաների համար պարգևավճարներ նախատեսված չեն, փոխարենը, այդ պարգևավճարները գումարվելու են նրանց աշխատավարձերին, և դրանով բարձրանալու է աշխատավարձը։
2023 թվականի բյուջեով 25 միլիարդով նվազեցվել է պարգևավճարների ֆոնդը և 25 միլիարդ դրամով ավելացել է պաշտոնյաների աշխատավարձերի ֆոնդը։
Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։