Իրանն ու Ռուսաստանը կստեղծեն ազատ տնտեսական գոտի
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել ազատ տնտեսական գոտի: Այս մասին հայտարարել է Ազատ գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարության ղեկավար Նասրուլլա Իբրահիմին, գրում է Tasnim-ը։
Նա ընդգծել է, որ երկու երկրի միջև համատեղ ազատ գոտիներ ստեղծելու մի քանի պատճառ կա։ Դրանցից մեկն էլ Իրանի անդամակցությունն է Եվրասիական տնտեսական միությանը։ Երկրորդ պատճառն Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ ազատ գոտի ստեղծելու պայմանավորվածությունն է։
Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը երկու երկրի միջև համատեղ ազատ տնտեսական գոտի կամ ներդրումային գոտի են ստեղծելու՝ տնտեսական, առևտրային և արդյունաբերական ոլորտներում փոխգործակցության և համագործակցության մակարդակը բարձրացնելու համար։
Այս գոտում կզարգանան լոգիստիկ, տրանսպորտային հանգույցներ, բանկային, ֆինանսական և միջազգային փոխանակման հաստատություններ։