Ուկրաինացիների կողմից խոցված ռուսական հրթիռն ընկել է Մոլդովայի տարածքում
Մոլդովայի հյուսիսում Ուկրաինայի հետ սահմանին ռուսական հրթիռ է ընկել, որը խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, ասվում է Մոլդովայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում, սակայն մի քանի տների ապակիներ են ջարդվել։
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկել է բոլոր պաշտպանական միջոցները՝ կապված իր տարածքի վրա ընկած հրթիռի հետ։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակում է տեղի ունեցել Դնեստրյան ամբարտակի վրա, որը գտնվում է Մոլդովայի Նասլավչա ամբարտակից 10 կմ հեռավորության վրա։
