Մի ձեռքով գրել է՝ եկեք, Շուշին պաշտպանեք, մյուսով արդեն հանձնել էր․ պարզ է, չէ՞, որ հենց էդ պահին չծնվեց կապիտուլյացիայի փաստաթուղթը․ Սաղաթելյան (տեսանյութ)
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը Սոչիում որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրելու: Այս մասին նա ասաց ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ մնացած արդյունքներին կծանոթանանք երեկոյան։
Ամեն դեպքում, Իշխան Սաղաթելյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանին չի կարելի վստահել։
«Նա այն մարդն է, որը ժամ առաջ ասում էր Շուշին մեր վերահսկողության տակ է, եկեք փրկեք, բայց արդեն մյուս ձեռքով ստորագրել էր կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Պարզ է, չէ՞, որ կապիտուլյացիայի փաստաթուղթը հենց էդ պահին չծնվեց»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում