Ռուսաստանը չի մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին
Եվրախորհրդում անդամության համար Ռուսաստանի պատվիրակությունը գումար չի հատկացրել: Այդ մասին լրագրողներին հայտնել է միջազգային հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, գրում է interfax.ru-ն։ Նա հավելել է, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին ռուս խորհրդարանականների պատվիրակության մասնակցության վերաբերյալ ավելի մանրամասն կհայտնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
Երկուշաբթի օրը հայտնի է դարձել, որ ռուսական պատվիրակությունը որոշել է չմասնակցել հունվարի 25-ին Ստրասբուրգում մեկնարկող ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին: Այդ մասին տեղեկացրել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Լեոնիդ Սլուցկին: