Զելենսկին կբանակցի, եթե Արևմուտքը դադարեցնի ռազմական օգնությունը. Բեռլուսկոնի
Ուկրաինան կարող է բանակցել Ռուսաստանի հետ, եթե Արևմուտքը դադարի զենքով օգնել նրան և դրա դիմաց միայն օգնություն առաջարկի բանակցությունների համար։ Այսպես է ասել Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին: Այդ մասին գրում է La Repubblica-ն։
«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ինչ-որ պահի հասկանա, որ այլևս չի կարող հույս դնել զենքի և օգնության վրա, և եթե դրա դիմաց Արևմուտքը խոստանա իրեն միլիարդավոր դոլարներ տրամադրել պատերազմի վնասները վերականգնելու համար: Այս դեպքում Զելենսկին կարող է համաձայնել նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բեռլուսկոնին իտալացի լրագրող Բրունո Վեսպիին տված հարցազրույցում։
Բեռլուսկոնին նշել է նաև, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցը չպետք է քննարկվի, այլ Դոնբասում պետք է նոր հանրաքվե անցկացվի: