Կլաարն ամփոփել է Հայաստան այցի արդյունքները
ԵՄ Վրաստանի ու Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբլոգում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները։
Նա տեղեկացրել է, որ նախորդող երկու օրերին ունեցել է ղեկավարության հետ մի շարք լավ հանդիպումներ, որտեղ քննարկել են առկա զարգացումներն ու հետագա քայլերը։
«Ես ընդգծեցի ԵՄ շարունակական ակտիվ ներգրավվածությունը խաղաղության գործընթացին»,- գրել է ԵՄ դիվանագետը։
