Առանց համարանիշների BMW-ի վարորդը, ճանապարհային ոստիկանին համոզել է, թե՝ «բաց թող՝ գնամ». նա չուներ վարորդական իրավունք
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենա են վարում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին դարանակալում ստեղծվեց, ու քիչ անց տեսուչ Սարգիս Սարգսյանը հայտնաբերեց նշված ավտոմեքենան, որի առջևի և հետևի համարանիշները հանված էին։
Պարզվեց, որ վարորդը, ով փորձում էր ճանապարհային ոստիկաններին համոզել, որպեսզի թողեն, որ ինքը գնա և չարձանագրվի խախտումը, իր մոտ ոչ միայն վարորդական իրավունքի վկայական չուներ, այլև ավտոմեքենայի տեխնիկական անձանագիր։
»Ավտոմեքենան Ս․ Սարգսյանի կողմից տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է օրինախախտ վարորդի, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։