Սամվել Ալեքսանյանի կեղծված օղու գործով դատական նիստը հետաձգվեց
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունների՝ «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների դեմ ներկայցաված հայցի գործով դատական նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտ ամսին: Հիշեցնենք, որ դատարան հայց է ներկայացվել «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընեկրության կողմից:Հայցադիմումի մեջ ներկայացված է, որ պատգամավորի ընկերությունները օգտագործում են ալկոհոլային խմիչքներ արտադրող հայտնի ընկերությունների ապրանքային նշանները և սեփական արտադրանքը իրացնելու նպատակով մոլորության մեջ գցում սպառողներին:
Ընկերության պահանջում են «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին արգելել օգտագործել իրենց ապրանքային նշանը: Այսօր դատարնում պատասխանող կողմը պահանջել է հստակեցնել ընկերության մեղադրանքը կոնկրետ Ալեքս Գրիգ»-ին , թե «Ա և Գ» ՍՊԸ-ին ուղղված, կամ եթե ապրանքը վաճառել է կոնկերտ ում է վաճառել: Այս հարցերի պատասխաները կհնչեն հաջորդ նիստին: Նշենք նաև, որ նույն պահանջով դատարան էր դիմել նաև «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունը: