Ղրիմում ռուս լրագրող է մահացել
Ղրիմի ուսումնամարզական հավաքակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է Սիմֆերոպոլում «Россия Сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության տարածաշրջանային բաժնի ղեկավար Սվետլանա Բաբաեւան։ Այս մասին ուրբաթ հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Նրա մահվան հանգամանքների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Բաբաևան մահացել է հրաձգային գնդակից։
50-ամյա Բաբաեւան վերջին երկու տասնամյակը աշխատել է Կրեմլին մոտ գտնվող ռուսական լրատվամիջոցներում տարբեր պաշտոններում։