Ամերիկյան անօդաչու թռչող սարքը պտտվում է Ղրիմի շուրջը
Ամերիկյան Northrop Grumman RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչու թռչող սարքը, որը օդ է բարձրացել Սիցիլիայի ավիաբազայից, մի քանի ժամ շարունակ պտտվում է 17 կմ բարձրության վրա՝ Ղրիմի մերձակայքում գտնվող Սև ծովի չեզոք ջրերի վրա;
Անօդաչու թռչող սարքը օդ է բարձրացել իտալական Սիցիլիա կղզու Կատանիա օդանավակայանից։
Անօդաչուն զարգացրել է ավելի քան 15 կմ բարձրություն և Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքով շարժվել դեպի Սև ծով։