Լուկաշենկոն կաջակցի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համաձայնեցված որոշմանը
Բելառուսը և այս երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կաջակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համաձայնեցված որոշմանը: Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը:
«Եթե դուք միաձայն կարծիքի գաք, ես առանց նայելու կաջակցեմ այս միաձայն կարծիքին»,- վստահեցրել է Բելառուսի ղեկավարը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։
Լուկաշենկոն որոշել է իր դիրքորոշումը հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած բախումների վերաբերյալ. «Ինչի՞ համար եք կռվում այս երկու հազար մետր բարձրությամբ սարերում։ Երեք հարյուր մարդ սպանվեց։ Երեք հարյուր մարդ մահացավ այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում։ Որտեղ նույնիսկ այս այծեր չեն լինում: Ինչու եք կռվում, նստեք միասին և համաձայնեք»։