ԱՄՆ-ը պայքարելու է Իրանից զենք մատակարարման դեմ. Նեդ Փրայս
ԱՄՆ-ը չի բացառում Իրանին զենք մատակարարելու դեմ պայքարի որևէ տարբերակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք կենտրոնացած ենք իրանական անօդաչու թռչող սարքերից բխող սպառնալիքի վրա, որը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս օգտագործել են, ինչպիսիք են Իրաքը և Սիրիան՝ ընդդեմ տարածաշրջանի մեր գործընկերների, իսկ որոշ դեպքերում՝ տարածաշրջանից դուրս` Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից։ Մենք պատրաստվում ենք օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները»,- ասել է նա։