Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Անդրեասյանին լրացուցիչ մեքենա ու թիկնապահներ են ուղեկցում (լուսանկար). «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲԴԽ նախագահ ընտրված, ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանի կողմից ԲԴԽ նախագահ նշանակված Կարեն Անդրեասյանն ուղեկցող մեքենայով ու թիկնապահներով է շրջում։ Նրա ծառայողական Toyota Land Cruiser ամենագնացին, որը դեռ Գագիկ Հարությունյանի օրոք էր գնվել, ուղեկցում է 954 AN 61 պետհամարանիշի Nissan X-Trail քրոսովերը՝ թիկնապահներով լի։ Անդրեասյանից առաջ, հիշեցնենք, ԲԴԽ նախագահներին թիկնապահ եւ ուղեկցող մեքենա չէին սպասարկում՝ նրանք հրաժարվել էին այդ ավելորդ ձեւականություններից։ Հրաժարվելու հիմքը դրել էր Ռուբեն Վարդազարյանը, ով հաճախ ոտքով էր շրջում։ Մեզ ասացին, որ նույնիսկ իշխանական վայելքները սիրող Գագիկ Ջհանգիրյանն ընդամենը մեկ օգնական-թիկնապահ ուներ։

Բայց, ահա, Կարեն Անդրեասյանը, եկած-չեկած՝ իրեն շրջապատել է թիկնապահներով և ուղեկցող մեքենայով։ Այդ մասին մամուլում արդեն իսկ հրապարակում եղել է, որ Անդրեասյանն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, իր աշխատասենյակի դիմաց մետաղորսիչ սարք եւ այլն։ Լուսանկարում երեւացողն Անդրեասյանին ուղեկցող մեքենան է, իսկ դրա հետեւում կանգնած է ԲԴԽ նախագահին սպասարկող Prado-ն։ ԲԴԽ-ից մեզ ասացին, որ նախագահի անվտանգությունը կարգավորվում է օրենքով նախատեսված կարգով, ինչի մասին արդեն իրենք հայտարարություն տարածել են եւ դրան ավելացնելու որեւէ բան չունեն։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հենց նշանակման առաջին օրն է հրաժարվել թիկնապահներից եւ ուղեկցող մեքենայից։ «Վարչապետի որոշմամբ՝ ԲԴԽ նախագահին տրամադրված էր ուղեկցող մեքենա, անվտանգության աշխատակից և այլն։ Ես առաջին օրը եկա ու դրանից հրաժարվեցի։ Մեքենան հանձնեցի դեպարտամենտին, անվտանգության աշխատակիցներին էլ ասացի՝ թող գնան իրենց ԱԱԾ-ում աշխատեն»,- ասաց Վարդազարյանը՝ նշելով, որ խոսքը երեք թիկնապահի մասին է, որոնցից հրաժարվել է։ Նաև հավելեց, որ իր հրաժարվելուց երեք ամիս անց վարչապետի այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, հիմա երեւի նոր որոշում չկա, որ Կարեն Անդրեասյանին ուղեկցող մեքենա եւ անվտանգության աշխատակիցներ տրամադրվեն։

Փաստորեն, Կարեն Անդրեասյանը, երբ արդարադատության նախարար էր, չէր մտահոգվում իր անվտանգության համար, վախեր չուներ, որ իրեն կվնասեն։ Հիմա, դառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, սկսել է մտահոգվել իր անվտանգությամբ, վախենալ, որ կհարձակվեն իր վրա, մի բան կանեն։ Դրա համար դիմել է Նիկոլ Փաշինյանին, որ իրեն թիկնապահներ հատկացնի։ Կամ առանց դիմելու՝ օրենքը շրջանցելով է դրան հասել։ 

Հավանաբար, մի բան արել է, որ վախենալու տեղ ունի, հակառակ պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Ռուբեն Վարդազարյանն առաջին օրն իսկ հրաժարվել է թիկնապահներից ու ոտքով անկաշկանդ շրջում էր քաղաքում, իսկ Անդրեասյանն իրեն շրջապատել է անվտանգության աշխատակիցներով»: