Իրանական Շիրազում կանխվել է հերթական ահաբեկչությունը
Իրանի Շիրազ քաղաքում, որտեղ չորեքշաբթի օրը զինված հարձակում է տեղի ունեցել Շահ-Չերախի դամբարանի վրա, ահաբեկչություն է կանխվել։ Այս մասին Sepah News-ին հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից։
Նշվում է, որ ռումբը հայտնաբերվել է Մոալի Աբադ շրջանում։
Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, երեք անհայտ անձինք կրակ են բացել Շիրազ քաղաքի Շահ-Չերախի դամբարանի տարածքում։ Հարձակման հետևանքով, ըստ լրատվամիջոցների, զոհվել է 15 մարդ, ևս 45 մարդ վիրավորվել է։