Գերմանիան և Ռուսաստանը այժմ դիմակայում են միմյանց. Շտայնմայեր
Գերմանիան պետք է նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից և հույսը դնի միայն իր վրա, քանի որ այժմ Բեռլինն ու Մոսկվան հակադրվում են միմյանց։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, գրում է Deutsche Welle-ն։
«Մեր երկրներն այսօր դիմակայում են նրանց»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Բեռլինն աջակցում է Կիևին Ռուսաստանի դեմ պատերազմում։
Գերմանիայի նախագահի խոսքով՝ Գերմանիան չէր կարող անտեսել ռուս-ուկրաինական պատերազմն ու անտարբեր մնալ, ուստի նա միացավ պատժամիջոցներին և Ուկրաինային օգնելու այլ նախաձեռնություններին։