Դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումն է․ Պուտին
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկու կողմերի պայմանավորվածությունների հետևողական կատարմամբ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած հայտարարությանը։
«Անկասկած, դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն ճանապարհը, որը տրված է կողմերի կողմից Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման մասին է։