«Զատուլինը մեր հերոսն է» գրությունը՝ «Լազարյան» ակումբի նիստում Զատուլինի ելույթի ժամանակ (տեսանյութ)
«Լազարյան» ակումբի նիստի ժամանակ դահլիճ մտավ մի կին ճիշտ այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։ Նա իր ձեռքին բռնել էր մի թուղթ, որի վրա գրված էր՝ «Զատուլինը մեր հերոսն է»։
Երևանում ընթացող «Լազարյան» ակումբի՝ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ձևաչով ընթացող հինգերորդ նիստում Զատուլինը նշեց, որ եթե կա անվտանգության հիմնարար խնդիր՝ չի կարող լինել բարգավաճում։
«Եթե մենք Ղարաբաղի բնակիչների կյանքի համար ապահով լինել չենք կարող, քանի որ Ղարաբաղին ձգտող երկրները, այդ թվում՝ Թուրքիան, որ հայերի ցեղասպանություն իրականացնողն է, չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարելի է վստահել նրանց, եթե չեն ընդունել Ցեղասպանությունը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այսօր էլ Ադրբեջանը սպանում է հայ գերիներին։