Բրիտանական հետախուզություն. Ուկրաինայում ռուսական բանակն անցնում է պաշտպանական մարտավարության
Ռուսաստանը, հավանաբար, ուժեղացրել է իր որոշ ստորաբաժանումներ Դնեպրից արևմուտք մոբիլիզացված պահեստայիններով, այսօր հայտնել է բրիտանական հետախուզությունը:
Նախկինում հավաքագրման մակարդակը չափազանց ցածր էր, ընդգծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Եվ վերջին վեց շաբաթվա ընթացքում առաջնագծի մեծ մասում ռուսական ցամաքային զորքերի հստակ անցում է եղել երկարաժամկետ պաշտպանական դիրքի, նշում է բրիտանական հետախուզությունը։
Միաժամանակ բրիտանական հետախուզության աշխատակիցները կարծում են, որ եթե նույնիսկ Ռուսաստանին հաջողվի ուժեղացնել երկարաժամկետ պաշտպանական գծերը Ուկրաինայում, նրա համար առաջիկայում ծանր է լինելու։