Բայրաքթարի գործարանը Ուկրաինայում պատրաստ կլինի երկու տարի անց
Թուրքական Baykar պաշտպանական ընկերությունը երկու տարվա ընթացքում Ուկրաինայում անօդաչու սարքերի գործարան կկառուցի։ Այս մասին հայտարարել է Baykar-ի գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը, գրում է Reuters-ը։
Նրա խոսքերը հաստատել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը և Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը։
Նրանց խոսքով՝ շարունակվում են գործարանի կառուցման նախագծի իրականացման աշխատանքները։