ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի
ԱՄՆ-ն Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին։
Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ուշ։ Այս փաթեթով Պենտագոնը Կիև կուղարկի զինամթերք՝ առկա սպառազինության համակարգերի համար։ Խոսքը, մասնավորապես, HIMARS բարձր շարժունակության հրթիռային և հրետանային համակարգերի մասին է, որոնք Ուկրաինան հաջողությամբ օգտագործում է հակահարձակման ժամանակ։
Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 16,8 մլրդ դոլար։