Ռուսաստանը զգուշացրել է Իսրայելին
Եթե Իսրայելը սկսի զենք մատակարարել Ուկրաինային, ապա Ռուսաստանը դա կդիտի որպես ոչ բարեկամական քայլ։ Այս մասին հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը, հայտնում է Kan11-ը։
Միաժամանակ, Ռուսաստանի դեսպանը դրական է արտահայտվել Իսրայելի ներկայիս կառավարության հավասարակշռված դիրքորոշման համար, որն արտահայտվել է Կիևին զենք մատակարարելուց հրաժարվելու մեջ։
Դիվանագետի խոսքով՝ Իսրայելը նույնպես չպետք է անհանգստանա Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդմամբ։