Եվրոպան ցանկացած հարցով դիմում է Վաշինգտոնի տարածաշրջանային կոմիտե. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ քննադատել է Եվրոպային ԱՄՆ-ից կախվածության համար։
«Չի կարելի խոսել գործընկերոջ հետ, ով ամեն հարցով զանգահարում է Վաշինգտոնի տարածաշրջանային կոմիտե»,- ասել է Պուտինը։
Խոսելով Չինաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մասին՝ ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան Պեկինին ընկալում է որպես մոտ բարեկամ և «մեծ հարգանքով է վերաբերվում նրա մշակույթին ու ավանդույթներին։
Ռուսաստանի նախագահը նաև դրական է արտահայտվել Հնդկաստանի մասին. «Հնդկաստանը գաղութ լինելուց շատ ճանապարհ է անցել, մեծ ապագա ունի։ Մենք հատուկ, դաշնակցային հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ, և մեր միջև հարցեր չեն եղել։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մշտապես անկախ քաղաքականություն է վարում իր ժողովրդի շահերից ելնելով»։