Զելենսկին արձագանքել է Իտալիայի նախկին վարչապետին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հայտարարությունները Ուկրաինայի պատերազմի մասին իր կարծիքը չեն։ Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա կարծիքով՝ Սիլվիո Բեռլուսկոնին օգտագործում է նույն բառերը, ինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես իր կարծիքը չտեսա, գիտե՞ք, ես տեսա Պուտինի կարծիքը, պարզապես նրան տեքստեր են տվել, կարծում եմ, որ դա իր անձնական կարծիքը չէ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ իտալացիները նույնպես չեն աջակցում իրենց նախկին վարչապետին, ինչի պատճառով նա ընտրություններում հավաքել է ձայների ընդամենը 8 տոկոսը։