Դատավոր Կարինե Բաղդասարյանի լիազորությունները դադարեցվել են՝ 65 տարին լրանալու հիմքով, ԲԴԽ-ն դատավորի վերաբերյալ գործը կարճեց (տեսանյութ)
2022 թվականի հոկտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:
Խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Մանրամասները՝ տեսանյութում: