Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

«Ամերիա Բիզնես» թվային հարթակը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու նոր ծառայությամբ. նոր հնարավորություններ և հեռանկարներ (տեսանյութ)

Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկում տեղի ունեցավ «Ամերիա Բիզնես» թվային հարթակ. նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով մամուլի ասուլիսը:
Լինել ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Սա Ամերիաբանկի տեսլականն է, որի շրջանակում էլ տեղի է ունենում բանկի թվային տրանսֆորմացիան:

Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է բազմաթիվ թվային ծառայություններ: Ամերիա Բիզնես հարթակը Ամերիաբանկի թվային պրոդուկտներից մեկն է, որը մինչ այժմ առաջարկում էր մի շարք ծառայություններ` Օնլայն հաշվի բացում, Օնլայն/Մոբայլ բանկինգ և Օնլայն վարկավորում:

Այժմ արդեն հարթակը համալրվել է ևս մեկ կարևոր ծառայությամբ, որը հնարավորություն կտա գրանցելու ԱՁ օնլայն` առանց բանկ գալու, և դառնալ անհատ ձեռներեց ընդամենը 20 րոպեում: 

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց Ամերիա Բիզնես թվային հարթակը, որը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու նոր ծառայությամբ:

Ամերիաբանկի Բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը նշեց, որ գնահատելով հաճախորդների կարիքները, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի պահանջները, դեռևս 2018 թվականին որոշում կայացվեց ստեղծել ընդհանրական հարթակ, որտեղ գործարարը կարող է գտնել իրեն հետաքրքրող ծառայությունները։

«Առաջին ծառայությունը, որը գործարկվեց 2018 թվականին, ավտոմատ հաստատվող օնլայն վարկերն են։ Ծառայությունը աննախադեպ էր 2018-ին, մինչև օրս էլ շարունակում է աննախադեպ մնալ»,- ասաց նա։

Ամերիա Բիզնես հարթակը ներառում է սքորինգի և մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար օնլայն/մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ, որոնց ներդրումը դրական ազդեցություն է ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա։ Մասնավորապես, հաճախորդների քանակը վերջին 3 տարում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 55%-ով: Վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 28%-ով: Օնլայն/մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի քանակը վերջին 3 տարում աճել է 3.5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում`51%-ով: Ներկայումս Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73%-ը հաստատվում է օնլայն: Այսօր արդեն մուտք գործելով հարթակ` հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու անվճար գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ և օնլայն/մոբայլ բանկինգ:

«Մեր հիմնական նպատակն է, որ գործարարն իր թանկարժեք ժամանակը ծախսի իր բիզնեսի վրա, ոչ թե բանկային գործընթացների»,- ասաց Կարեն Քարամյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այսօր արդեն բանկի յուրաքնաչյուր 10-րդ հաճախորդն օնլայն տարբերակով է հաճախորդ դառնում՝ առանց բանկ այցելության։ Բիզնես քարտերի 50 տոկոսը նույնպես այս հարթակի միջոցով է տրամադրվում։

«Այս բոլոր ծառայություններն իրենց դրական ազդեցություն են ունեցել բանկի բիզենս հաճախորդների ցուցանիշի վրա։ Մասնավորապես, հախորդների քանակը վերջին երեք տարում կրկնապատկվել է, իսկ այս տարվա սկզբից աճել է 55 տոկոսով»,- ասաց նա։

Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանն էլ մանրամասնեց, թե ինչպես գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում։ Նախ համակարգում հաճախորդն ստեղծում է իր անձնական տիրութը՝ լրացնելով անձնական տվյալները, որից հետո դիմում է օգտվելու այն ծառայությունից, որն իրեն անհրաժեշտ է։ ԱՁ գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է պարզապես ունենալ անձնագիր ու սոցքարտ կամ նույնականացման քարտ, հասանելիություն տպող-սքանավորող սարքի և տեսախցիկով համակարգչի կամ հեռախոսի: ԱՁ-ի գրանցման գործընթացը տևում է ընդամենը 20 րոպե: Հարթակը շուտով համալրվելու է նաև ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ:

Արփինե Հարությունյանի խոսքով՝ այս նորարարության արդյունքում Հայաստանի վարկանիշը Doing Business-ի ցուցանիշով էակորեն բարելավելու հիմքեր են ստեղծվել, քանի որ հարթակը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով, հաճախորդին ծառայությունները փաթեթային տարբերակով են առաջարկվում։

«Ամերիաբանկը» Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: