Իսրայելի պաշտպանության նախարարը բանակցություններ է վարում Թուրքիայում
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Անկարայում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ։
Anadolu-ն հայտնում է, որ Գանցի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։
Դրանից հետո Թուրքիայի և Իսրայելի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են անցկացրել նեղ և ընդլայնված կազմով։