Պուտինը կմասնակցի Հայաստանի հարցով ՀԱՊԿ հրատապ նիստին
Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։
Դրան կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նիստի ընթացքում կքննարկվեն ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրման պատճառով 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։
Ակնկալվում է նաև, որ կքննարկվեն Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մի շարք հարցեր: