Սինանյանին խորհուրդ կտամ ծանոթանալ Հայաստանի պաշտոնական վիճակագրական տվյալներին. Սուրեն Պարսյան (լուսանկար)
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն արձագանքել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությանը, թե սփյուռքից ներդրումներ է բերել Հայաստան:
«Երբ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարում է, որ սփյուռքից ներդրումներ է բերել Հայաստան, խորհուրդ կտամ ծանոթանալ Հայաստանի պաշտոնական վիճակագրական տվյալներին, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումները նվազել են 91,7 մլրդ դրամով կամ 68 տոկոսով»,-գրել է Պարսյանն ու կից տվյալներ հրապարակել:
