Պերմյակովի ձեռնաշղթաները հանվեցին
Ավետիսյանների գործով ընթացող դատական նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց Վալերի Պերմյակովի դատապաշտպանի միջնորդությամբ նիստի ընթացքում հանվել են մեղադրյալի ձեռնաշղթաները:
Այդ ժամանակ կտրուկ վատացել է Ավետիսյանների հարազատներից մեկի ինքնազգացողությունը, ով ուշագնաց է եղել և շտապ օգնության անհրաժեշտություն է առաջացել: Գյումրիից newspress.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին նիստը կրկին ընդմիջվել է միջնորդությամբ, որ դատական նիստերը ռազմաբազայից տեղափոխվեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: